ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վենգեր. Վստահ չեմ, որ պատրաստ եմ ևս մեկ խելահեղ առաջարկ ընդունել

Վենգեր. Վստահ չեմ, որ պատրաստ եմ ևս մեկ խելահեղ առաջարկ ընդունել
04.06.2018 | 12:18

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ չէ, որ պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի. «Ցանկություն ունե՞մ անցնելու նոր աշխատանքի, այո, սակայն վստահ չեմ, որ պատրաստ եմ ևս մեկ խելահեղ առաջարկ ընդունել: Չգիտեմ, դա աշխատանք է, որը լիարժեք հավատարմություն է պահանջում: Ցանկանում եմ մի փոքր հեռավորություն պահել այս ամենից ու հասկանալ, թե որքան եմ կարոտում իմ աշխատանքը»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Goal»-ը: Արսեն Վենգերը «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ